տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար

77
0

161220-vladimir-putin-ok-1020_0c6ca2d86f9f11f6d1807a69c2969a2cՌուսաստանը պատրաստ է, որպես միջնորդ,  ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս

«Հայաստանի հետ մեզ կապում են բարեկամության եւ փոխըմբռնման կապերը: Երեկ տեղի ունեցած նախագահ Սերժ Ազատովիչ Սարգսյանի հետ հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը եւ Հայաստանը, որպես դաշնակիցներ, միմյանց հուսալիորեն աջակցում են եւ միասին են առաջ մղում եվրասիական ինտեգրացիայի գործընթացը: Մեր երկրների միջեւ հաջողությամբ զարգանում է համագործակցությունը տնտեսության, առեւտրի, ներդրումների, ռազմատեխնիկական ոլորտներում: Ընդլայնվում են շփումները տուրիզմի, մշակույթի, գիտության եւ կրթության ճյուղերում: Սերտ համագործակցություն է հաստատվում երկու երկրների շրջանների միջեւ: Ռուսաստանը պատրաստ է, որպես միջնորդ, առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար»,- ասել է Պուտինը արտասահմանյան պետությունների դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ: