Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին վաճառելու բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանիչ-ռմբակոծիչ Սու-34 եւ 4++ սերնդի պատկանող բազմանպատակային գերմանեւրող կործանիչ Սու-35,- հաղորդում է AzeriDefence-ը։
Ըստ հրատարակության՝ ՌԴ ավիաշինարարական միասնական կորպորացիան (ԱՄԿ) Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների համար կազմակերպել է վերոնշյալ մեքենաների շնորհանդես «Բանակ-2019» ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում։
Ավելի վաղ ԱՄԿ-ն Ադրբեջանին առաջարկել է Սու-30 ՍՄ եւ Միգ-35, սակայն Ադրբեջանը նշված մոդելներից եւ ոչ մեկը չի ընտրել։