ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ չի կարելի նվազեցնել Ռուսաստանի բացասական դերակատարությունն Ուկրաինայում, այն պակաս վտանգավոր չէ աշխարհի խաղաղության և կայունության համար, քան «Իսլամական պետությունը»։ Այս մասին նա ասել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Կենտրոնական Եվրոպայի հիմնախնդիրներով համաժողովին։
«Կենտրոնական Եվրոպայի համար ԻՊ-ի սպառնալիքը ավելի մեծ չէ, քան Ռուսաստանի կողմից», — ասել է նա՝ կոչ անելով միջազգային հանրությանը աշխատել Կենտրոնական Եվրոպա ծայրահեղության և ահաբեկչության մուտքը կանխելու ուղղությամբ։
Ըստ Նուլանդի՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից կիրառված պատժամիջոցները լուրջ ազդեցություն են ունենում Ռուսաստանի տնտեսության վրա, իսկ դրանց վերացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը փոխի իր քաղաքականությունը Ուկրաինայում։