տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը նոր տիպի բանակ է ստեղծում

Ռուսաստանը նոր տիպի բանակ է ստեղծում

64
0

6f76edf582e7caabeeb9573c1a157aa2_M

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել ստեղծելու պահեստի զինվորականներից բաղկացած զորամիավորումներ։ Այս մասին գրում է Izvestia-ն՝ հղում կատարելով ՌԴ պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչին։

«Այդ բանակների անձնակազմը կշարունակի աշխատանքը տարբեր պաշտոններում տարբեր ձեռնարկություններում, և պարբերաբար կմասնակցի զորահավաքների, ինչպես նաև ամեն ամիս գումար կհատկացնի այդ բանակում գտնվելու համար», — ասել է նա։ Ըստ Կլինցևիչի՝ նրանք ամեն պահի կարող են գալ զինկոմիսարիատ, ստանալ զենք և մաս կազմել այն զորամիավորմանը, որը կսահմանվի նախօրոք։

Ըստ փորձագետների՝ սա թույլ կտա անհրաժեշտ պահի զորակոչել անհրաժեշտ թվով զինվորականների, որոնք արդեն ունեն համապատասխան պատրաստվածություն։