Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու երկրորդ օրը Ռուսաստանը նոր օդային հարվածներ է իրականացրել:
Ռմբակոծության թիրախ են դարձել երկրի հյուսիս-արևմուտքում տեղակայված ապստամբների դիրքերը: Ռմբակոծություններ են եղել նաև Հոմս և Համա շրջաններում, փոխանցում է BBC-ն:
Ավելի վաղ Ռուսաստանը հայտնել էր, որ ավելի քան 20 գործողություն է իրականացրել «Իսլամական պետության» դեմ, սակայն ԱՄՆ-ն անհանգստություն էր հայտնել, որ Ռուսաստանի գործողությունների թիրախն իրականում վերջինիս դաշնակից, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդներն են: