տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը նոր հարձակում է նախապատրաստում Դոնբասում․ ՆԱՏՕ

Ռուսաստանը նոր հարձակում է նախապատրաստում Դոնբասում․ ՆԱՏՕ

94
0

checkpoints-donbas-ukraine-military

ՆԱՏՕ-ն կրկին Ռուսաստանին կասկածում է  Դոնբասում հարձակում նախապատրաստելու մեջ։ Ըստ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավի՝ Ռուսաստանը հրադադարն օգտագործում է հարձակում նախապատրաստելու համար։ Այս մասին նա ասել է Սենատի պրոֆիլային հանձնաժողովում։

Նա հայտնել է, որ պատրաստվում է  օրակարգ մտցնել Ուկրաինային պաշտպանական զենք տրամադրելու հարցը։ Բրիդլավի խոսքերով՝ Ռուսաստանի որոշ քայլեր անակնկալի են բերել ԱՄՆ-ին, ինչի պատճառով կոչ է արել բարելավել հետախուզության աշխատանքը, որպեսզի լավ հասկանան տարածաշրջանում Պուտինի գործողությունները։ Նա կարծիք է հայտնել, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հնարավորություն կստեղծեն հակամարտության գոտում Ռուսաստանին հետևելու համար։

Մենք մինչև վերջ չենք կարող հասկանալ, թե ինչ մտադրություններ ունի Պուտինը։ Կարող ենք եզրակացութուններ անել միայն իր նախկին գործողությունների հիման վրա», — ասել է ամերիկացի գեներալը։