Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում երկրում հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու համար, որոնք կարող են ծրագրվել Ռուսաստանի` Սիրիայում գործողություններ սկսելու համատեքստում: Դրա մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Աշխարհի բոլոր պետությունները միշտ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ահաբեկչությանն իր բոլոր դրսևորումներով հակազդելու ուղղությամբ: Ռուսաստանում ևս, համաձայն օրենսդրության, գործում է Ազգային հակաահաբեկչական կոմիտե, համապատասխան հատուկ ծառայություններ, Դաշնային անվտանգության ծառայություն, որոնք էլ պատասխանատու են ահաբեկչության դեմ պայքարի գծով և որոնք մշտապես միջոցներ են ձեռնարկում այսպիսի վտանգները չեզոքացնելու ողղությամբ»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը օդային հարվածներ է սկսել հասցնել Սիրիայի տարածքում: