տուն Լուրեր Ռուսաստանը կարող է դադարեցնել դեպի Թուրքիա չարտերային չվերթները

Ռուսաստանը կարող է դադարեցնել դեպի Թուրքիա չարտերային չվերթները

99
0

Ataturk-airport-istanbul

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացիական ավիացիայի վարչությունը (Росавиация) ռուսական ավիաընկերություններին հեռագիր է հղել՝ նախազգուշացնելով Թուրքիա չարթերային չվերթների հնարավոր դադարեցման մասին:

Թուրքական Diken թերթի կայքը, հղում անելով ռուսական Tass լրատվական գործակալությանը, նշում է, որ  նման որոշման պատճառ կարող է դառնալ Թուրքիայում տիրող խառը ներքաղաքական իրավիճակը:

Ռուսաստանի քաղավիացիան ավիաընկերություններից պահանջել է ձեռնարկել համապատասխան միջոցներ չարթերային թռիչքներ ծրագրելիս:

Թուրքական աղբյուրը  հիշեցնում է, որ 2015թ.  նոյմբերի 24-ին Թուրքիայի օդային ուժերի կողմից ռուսական «Սու-24» կործանիչի ինքնաթիռի խոցումից հետո, Ռուսաստանը դադարեցրել էր չարթերային թռիչքները  դեպի Թուրքիա: Նշյալ արգելքը հանվել է էր 2016 օգոստոսի 28-ին, երբ արդեն ռուս-թուրքական լարված հարաբերությունները փոքր-ինչ կարգավորվել էին:

Աղբյուր` Ermenihaber.am