տուն Լուրեր Ռուսաստանը կարող է ավելի էժան սակագնով գազ մատակարարել Թուրքիային

Ռուսաստանը կարող է ավելի էժան սակագնով գազ մատակարարել Թուրքիային

119
0

newsimage-1-c0655c16-6a42-4e6a-aabb-8ddc80ae1907_mw1024_s_n

Ռուսաստանը պատրաստվում է նվազեցնել Թուրքիային վաճառվող բնական գազի գինը: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «Գազպրոմ» ընկերությանը հրահանգվել է աշխատել գազի նպատակահարմար սակագնի սահմանման ուղղությամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը։

Լրագրողների հետ զրույցում Նովակը հայտնել է, որ այս պահին նոր սակագնի մասին որևէ կոնկրետ տվյալ նշել հնարավոր չէ, քանի որ ռուսական «Գազպրոմ» և  թուրքական «BOTAŞ» ընկերությունների միջև թեմայի վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են: Բնական գազի նոր սակագինը կհրապարակվի կողմերի միջև վերջնական պայմանավորվածության ձեռքբերումից հետո: