Ռուսաստանի ռազմածովային նավատորմը Բալթիյսկից Սիրիա է ուղարկել «Վասիլի Թաթիշև» հետախուզական նավը, հաղորդում է Interfaks-ը:
«Վասիլի Թաթիշևի» անձնակազմը կհետեևի իրավիճակին ինչպես Սիրիայում, այնպես էլ տարածաշրջանում, ինչպես նաև հարակից տարածքային ջրերում»,- փոխանցում է աղբյուրը:
Նշվում է, որ նավը կլրացնի և կուժեղացնի Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ներկայությունը Միջերկրական ծովի արևելքում: