Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայից ռուսական օդուժը շարունակում է ճշգրիտ հարվածներ հասցնել «Իսլամական պետության» օբյեկտներին, հաղորդում է RIA Novosti-ն:
«Նախորդ օրվա ընթացքում ռուսական ավիախմբի ՍՈւ-34 և Սու-24Մ օդանավերը իրականացրել են ավելի քան 20 թռիչք` որոնց թիրախը եղել է «Իսլամական պետության» 9 օբյեկտ:
Նշվում է նաև, որ ռուսական ուժերը ոչնչացրել են գրոհայինների հրամանատարական կետերից մեկը:
Հիշեցնենք, որ արևմտյան պետություններից շատերը թերահավատորեն են մոտենում Ռուսաստանի ներգրավմանը Սիրիայում և պնդում են, որ Ռուսաստանի թիրախն ամենևին «Իսլամական պետությունը» չէ: