տուն Լուրեր Ռուսաստանը հատուկ ուշադրությամբ է հետեւում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Ռուսաստանը հատուկ ուշադրությամբ է հետեւում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

153
0

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հատուկ ուշադրությամբ է հետեւում Հայաստանում, ինչպես նաեւ նախկին Խորհրդային Միության երկրներում կատարվող իրադարձություններին։

Նրա խոսքով, ԽՍՀՄ փլուզումից հետո Արեւմուտքը սկսեց ակտիվորեն խառնվել հետխորհրդային հանրապետությունների ներքին գործերին, ներառյալ Ուկրաինայի եւ Վրաստանի։

«Հայաստանի մասով իրավիճակն այլ է։ Դա Անդրկովկասում Ռուսաստանի կարեւոր գործընկերն է։ Նրա հետ կարգավորված են ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունները։ Ինտենսիվ զարգանում են քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական գծով համագործակցությունը։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական առաջատար  գործընկերն է։ Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը»,- «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ գերատեսչության ղեկավարը։