տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը գործընկեր պետությունների հետ խաղաղապահ և հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացնի

Ռուսաստանը գործընկեր պետությունների հետ խաղաղապահ և հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացնի

98
0

mulina-3

Ռուսաստանի ցամաքային զորքերը 2016 թվականին  համատեղ մի շարք զորավարժությունների կմասնակցեն արտասահմանյան զորավորումների հետ: Դրա մասին, Ria Novosti-ի փոխանցմամբ, հայտարարել է վերոնշյալ զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը:

«Եկող տարում ցամաքային զորքերի հրամանատարության կողմից ծրագրված են այլ երկրների բանակների ցամաքային զորքերի հետ համատեղ մի շարք համատեղ զորավարժություններ»,- ասել է նա:

Սալյուկովի խոսքերով` այս պահի դրությամբ նախապատրաստվում են առաջարկներ՝ Պակիստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Վիետնամի, Բելառուսի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների զորամիավորումների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու  վերաբերյալ: