տուն Լուրեր Ռուսաստանը Էստոնիային սադրանքի մեջ է մեղադրել

Ռուսաստանը Էստոնիային սադրանքի մեջ է մեղադրել

96
0

Flag-Pins-Russia-Estonia

Ռուսաստանի ԱԳՆ-ն Էստոնիային բացահայտ սադրիչ քայլի մեջ է մեղադրել` կապված Էմարի ռազմական օդանավակայանի մեծացման ծրագրերի հետ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:

«Ուշադրություն ենք դարձրել Էստոնիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Յ. Թարիենի խոսքերին` ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի աճող կարիքների հետ կապված Էմարի ռազմական օդանավակայանի` քաղաքացիական ավիացիայի տարածքների հաշվին մեծացման ծրագրերի մասին: ՆԱՏՕ-ի «արևելյան թևում» դաշինքի անդամների, և, առաջին հերթին ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացման անհրաժեշտության մասին չդադարող շահարկումների լույսի ներքո` հայտարարված պատրաստությունները դիտարկում ենք որպես բացահայտ սադրիչ քայլ, որի նպատակն է ապակայունացնել Եվրոպայի` ռազմական անվտանգության տեսանկյունից ամենակայուն տարածաշրջաններից մեկը»: