Ռուսաստանի տասնյակ քաղաքներում ականապատումների մասին հաղորդումների պատճառով անցկացվում են պետական հաստատությունների, դպրոցների և առևտրի կենտրոնների զանգվածային տարհանումներ: Անանուն նախազգուշացումների ալիքը համակել է Նովգորոդի, Տամբովի, Պսկովի, Վլադիմիրի, Մուրմանսկի, Արխանգելսկի, Լիպեցկի, Աստրախանի մարզերը:
Ուժայինները ստուգում են ահազանգերով նամակները և հեռախոսազանգերը: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն: