Ռուսաստանցիների կեսից ավելին ափսոսում են Խորհրդային Միության փլուզման համար, դրա մասին են վկայում ռուսաստանյան «Левады-Центра» հետազոտական կենտրոնի ուսումնասիրության արդյունքները: Հարցումներն անց են կացվել մարտի վերջին, 137 ռուսաստանյան բնակավայրերում:
Հարցման տվյալներով, հարցվածների 51 տոկոսը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը կարելի էր կանխարգելել, 56 տոկոսը ափսոսում է, որ այն փլուզվել է: Հարցվածների 60 տոկոսը կցանկանար վերականգնել Միությունը, սակայն նրանց մեծ մասը համարում է, որ հիմա դա հնարավոր չէ:
Նշվում է նաև, որ Խորհրդային Միության փլուզման համար ափսոսողների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2000 թվականին. այն ժամանակ զղջացողների թիվը կազմում էր 75 տոկոս: