տուն Լուրեր Ռուսաստանցի «ռեյսավիկների» գործադուլը խնդիրներ կստեղծի Ադրբեջանի համար

Ռուսաստանցի «ռեյսավիկների» գործադուլը խնդիրներ կստեղծի Ադրբեջանի համար

135
0

253483_src

Բեռնափոխադրող ավտոմեքենաների ռուսաստանցի վարորդները մտադիր են դեկտեմբերի 15-ին համազգային գործադուլ անցկացնել. այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Эхо Москвы ռադիոկայանի թղթակից Արսենի Վեսնինը:

Ըստ աղբյուրի՝ վարորդները մտադիր են պահանջներ ներկայացնել միայն տրանսպորտի ոլորտի վերաբերյալ, այդ թվում՝ «Պլատոն» համակարգի:

Ավելի վաղ ռուս վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել համակարգի դեմ, որը նախատեսված է ծանր բեռնատարների վարորդներից դաշնային ճանապարհային գործակալության հիմնադրամի համար վճարներ հավաքագրելու համար:

Համազգային գործադուլին կմասնակցեն նաև դաղստանցի վարորդները: Ակցիայի հետևանքով Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումները կարող են դադարեցվել, որը նոր խնդիրների առջև կկանգնեցնի երկրներին: