Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը հոկտեմբերի 13-19-ը կանցկացնեն լայնածավալ զորավարժություններ, որոնք տեղի կունենան Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Հարավային Կովկասում ամենախոշոր զորավարժություններին կմասնակցի շուրջ 3 հազար զինվորական, շուրջ 500 զինտեխնիկա։ Մասնավորապես, ներգրավվելու են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռազմական ինքանթիռները։
Մամուլի ծառայությունում նշել են, որ զորավարժությունների հիմնական նպատակը ռազմական պատրաստության աստիճանը ստուգելն է։ Նախատեսվում է, որ տակտիկական զորավարժությունների ժամանակ զինվորականները կանցնեն մոտ 1000 կիլոմետր տարածություն՝ ռազմական տարբեր տեխնիկայով, կիրականացնեն հրետանային՝ շուրջ 30 հազար կրակոց։
Այս տարի զորավարժությունների ժամանակ օգտագործվել է 4.5 անգամ ավել ռազմամթերք, քան նախորդ տարիներին։