տուն Քաղաքական Միջազգային Ռուսական ռուբլու սև երկուշաբթին

Ռուսական ռուբլու սև երկուշաբթին

89
0

ruble

Երեկ դարձել է ռուսական ռուբլու ամենասև օրը։ Մեկ օրվա ընթացքում ռուսական ազգային արտարժույթը էժանացել է 8 տոոկսով։ Արժեզրկմամբ դեկտեմբերի 15-ին ռուբլին աշխարհում զիջել է միայն գրիվնային․ այս տարվա սկզբից ռուբլին արժեզրկվել է 40 տոկոսով, ուկրաինական արտարժույթը՝ 46 տոկոսով։ Այս մասին հաղորդում է RBC-ն։

Մյուս թույլ արտարժույթներն են գանական սեդին և արգենտինական պեսոն, որոնք արժեզրկվել են մոտ 25 տոկոսով։

Երեկ, օրվա ընթացքում, ռուբլու փոխարժեքը եվրոյի նկատմամբ հասել է 80 ռուբլու, իսկ դոլարի նկատմամբ՝ 64-ի։