տուն Լուրեր Ռուսական հեռուստաալիքները սկսել են ավելի քիչ հիշատակել Դոնալդ Թրամփի մասին

Ռուսական հեռուստաալիքները սկսել են ավելի քիչ հիշատակել Դոնալդ Թրամփի մասին

106
0

o-RUSSIA-USA-facebookՌուսաստանի դաշնային հեռուստաալիքները փետրվարի կեսերից սկսել են ավելի հազվադեպ հիշատակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Meduza–ն՝ վկայակոչելով «Դոժդ» ու «ՌԲԿ» հեռուստաալիքների հետազոտությունը։

Եթե փետվարի առաջին օրերին «Առաջին ալիքը», «Ռոսիյա 1»-ը ու «ՆՏՎ»-ն Թրամփի անունը հիշատակում էին օրական 23-ից 61 անգամ, իսկ ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում՝ օրական մինչեւ 36 անգամ, ապա փետրվարի 14-ից հետո հիշատակումների քանակը նվազել է մինչեւ 6-12 անգամ, գրում է «Դոժդը» ։

Հիշեցնենք, որ մինչ այդ Bloomberg –ը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը պետական լրատվամիջոցներին կարգադրել է նվազեցնել Դոնալդ Թրամփի մասին բարեհունչ նյութերի քանակը։ Ըստ գործակալության՝ դա պայմանավորված է այն մտավախություններով, որ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը այնքան էլ բարյացակամ չի լինելու, որքան ենթադրվում էր