Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է, որ այսօր կառավարությունը ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ 285-345 միլիոն դոլարի ներդրման հուշագիր է ստորագրելու:
Ընկերությունը 100 հեկտար տարածք ունեցող արդյունաբերական համալիր է ստեղծելու, ունենալու է 1100-1200 աշխատող: 2019 թվականից սկսվելու են նախագծման աշխատանքները, 2022 թվականից պետք է գործարկվի, արտադրելու է կալցինացված սոդա, կերակրի և տեխնիկական աղ ու ապակի:
«Կառավարության խնդիրն է աջակցել ներդրողներին, որ նրանք գան Հայաստան, հարստանան ու հարստացնեն մեր երկիրը»,– ասել է Փաշինյանը