տուն Քաղաքական Միջազգային Ռուսական ավիացիան կշարունակի հարվածներ հասցնել Սիրիայի ահաբեկիչներին

Ռուսական ավիացիան կշարունակի հարվածներ հասցնել Սիրիայի ահաբեկիչներին

84
0

Wallpaper_2980_Aviation_PAK_FA_T-50Ռուսաստանի օդատիեզերական ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել Սիրիայում

«Իսլամական պետության» եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, գրում է «Ինտեֆաքսը»:

Գեներալ-լեյտենանտի խոսքով, ռուսաստանյան ինքնաթիռներն ամեն օր   20-25 ռազմական թռիչք են իրականացնում ազատագրված Պալմիրային աջակցելու համար: Նա նշել է, որ վերջերս  «կառավարական զորքերն ու հայրենասիրական ուժերը Ռուսաստանի ՌՏՈՒ-ի աջակցությամբ քաղաքի ազատագրման լայնամասշտաբ գործողություն են իրականացնում»: