Ռուսական աշխարհի կոլեկտիվ խելագարության իրական խորհրդանիշը «Դեպի Բեռլին» մակագրերով «Մերսեդեսներն» ու «ԲՄՎ»-ներն են: ինչու ռուսական աշխարհը չի կարողանում վերջապես հանգստանալ և ընկալել Երկրորդ համաշխարհային պատերազմը որպես պատմական իրողություն և ոչ թե ինքն իրեն աշխարհին ցույց տալու միջոց: Ինչու մայիսի 9-ի նախօրեին կարծես պատվերով ամբողջ երկիրը վայրենանում է, կարծես պատերազմը հենց նոր է ավարտվել, իսկ վաղը սպասվում է նրա շարունակությունը:
Մայիսի 9-ը արդեն ոչ մի հաղթանակի օր էլ չէ: Այն դարձել է պրոպագանդայից խելքերը կորցրած բնակչությանը ամբողջ աշխարհի նկատմամբ գերազանցության գաղափարի տակ համախմբելու միջոց: Եթե ոչ այդպես, ապա ինչպես այլ կերպ ստիպել ժողովրդին ատել իրենց շորջը բոլորին, զգալ իրեն պաշարված ամրոցի բնակչություն, որի վրա ուր որ է կհարձակվեն: Ինչպես այլ կերպ ստեղծել արհեստական գաղափարախոսություն, երբ այլևս ոչինչ չկա առաջարկելու:
Թենգիզ Աբլոտիյա
Ամբողջական հոդվածն՝ այստեղ