տուն Լուրեր Ռուս զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան գալ Վրաստան. Վրաստանի նախագահ

Ռուս զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան գալ Վրաստան. Վրաստանի նախագահ

130
0

Ռուս զբոսաշրջիկները պետք է ունենան հնարավորություն գալ Վրաստան, իսկ խնդիրները պետք է լուծել քաղաքական գործիչների հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան թռիչքները կասեցնելու մասին որոշումը:

«Զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան գալ մեզ մոտ, քանի որ նրանք պաշտում են Վրաստանը:

Իսկ քաղաքական գործիչները ու ղեկավարները պետք է խնդիրների լուծումը գտնեն, որը դարձել է տեղի ունեցածի պատճառը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Նա նկատել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածությունը նոր չէ, որ առաջացել է, սակայն նախկինում «դա չի խանգարել, որ մեկուկես միլիոն ռուսաստանցիներ այցելեն Վրաստան»: