Ռուսաստանից օլիմպիական մարզիկները, որոնք ավարտել են մրցելույթները 2018-ի ձմեռային օլիմպիական խաղերում, կարող են օգտագործել ազգային ատրիբուտիկան. այս մասին հայտարարել են ՄՕԿ-ում` Правда.Ру-ի փոխանցմամբ:
ՄՕԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանից օլիմպիական մարզիկներին կթույլատրվի հագնել ազգային խորհրդանշաներով հագուստ օլիմպիական խաղերի սահմաններից դուրս անցկացվող մարզական հավաքներում ու մրցումներում:
Պատճառն այն է, որ մարզիկները ֆիզիկապես ներկա չեն Փհենչհանի խաղերում:
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի փակումը կանցկացվի փետրվարի 25-ին, և միայն փետրվարի 24-ին պարզ կլինի` ռուսաստանցի մարզիկները փակման արարողությանը կանցնե՞ն ազգային դրոշով, թե՞ ոչ: