Փարիզում ձերբակալվել է ռուս նկարիչ Պյոտր Պավլենսկին, ով հրկիզել էր Փարիզի Բանկի շենքը (Banque de France). այս մասին հաղորդում է RT France-ը:
Պավլենսկին լուսանկարվել է իր իսկ հրկիզած շենքի ֆոնին և այն տեղադրել իր թվիթերյան էջում:
Հաղորդվում է, որ հրկիզելով բանկը՝ Պավլենսկին «Ֆրանսիական մեծ հեղափոխության» կոչ է արել:
Պավլենսկին քաղաքական ապաստան էր ստացել Ֆրանսիայում, երբ ՌԴ-ում նրա դեմ քրեական գործ էր հարուցվել՝ բռնաբարության մեղադրանքով: