Ռումինիան պատրաստվում է ապրիլին ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Ռուսական գազից հրաժարվելը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ նվազեցվել է այդ էներգակրից տեղի արդյունաբերության կախվածությունը, ինչպես նաև ներդրումներ են կատարվել էներգախնայողության ոլորտում։
«Ռումինիան առաջին անգամ վերջին տասնյակ տարիների կարողացել է հրաժարվել բնական գազի ներկրումից։ 2015 թվականի ապրիլի, ինչպես նաև հաջորդ մի քանի ամիսներին բնակչության և տնտեսության կարիքները կհոգան տեղի ռեսուրսների հաշվին», — գրում է ռումինական Economica ամսագիրը։
Ներկայում Ռումինիան տարեկան սպառում է 10-11 մլրդ խորանարդ մետր գազ, որից 400 մլն-ը գնում է Ռուսաստանից։ 2007 թվականին Ռումինիան սպառում էր 18 մլրդ խորանարդ մետր գազ, որից ներկրում էր մոտ 1/3-ը։ Ներկայում Ռուսաստանը Ռումինիան գազը վաճառում է 380 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ Ռումինիայում արդյունահանվող գազն արժե 200 դոլար։ Անցած տարի Ռումինիայում արդյունահանվել է մոտ 11 մլրդ խորանարդ մետր գազ։