Ռումինիայում նախագահական ընտրություններում հաղթել է Սիբիու քաղաքի ղեկավար Կլաուս Յոհանիսը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նրա մրցակիցը՝ Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, ընդունել է պարտությունը։ «Ես զանգել եմ պարոն Յոհանիսին և շնորհավորել նրան», — ասել է վարչապետը։
Ձայների 76,53%-ի հաշվարկի արդյունքում Յոհանիսը հավաքում է դրանց 54,81%-ը, իսկ նրա մրցակից Պոնտան՝ 45,18%-ը։
Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին։ Այն ժամանակ Պոնտան ստացել էր ձաների 40,3%-ը, իսկ Կլաուս Յոհանիսը՝ 30,4%-ը։
Գործող նախագահ Տրայան Բեսեսկուն պաշտոնը լքում է 10 տարի կառավարումից հետո։