Սեպտեմբերի 1-ին` ժամը 10:26-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն իրականացվել է մարդկանց տարհանում: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ժամը 12:38-ին տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: