տուն Քաղաքական Միջազգային Ռուհանին բացատրել է, թե ինչ է նշանակում «Մահ Ամերիկային» արտահայտությունը

Ռուհանին բացատրել է, թե ինչ է նշանակում «Մահ Ամերիկային» արտահայտությունը

91
0

images

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելուց առաջ հարցազրույց է տվել ամերիկյան CBS հեռուստաալիքին` խոսելով իրանաամերիկյան հարաբերությունների մասին: Նա անդրադարձել է այն հարցին, թե ինչ նշանակություն ունի Իրանի համար «Մահ Ամերիկային» արտահայտությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո:

Ռուհանին պատասխանել է, որ բազմամյա թշնամանքը Միացյալ Նահանգների և Իրանի միջև, հակասությունները և վստահության բացակայությունը չեն կարող անհետանալ առաջիկայում: Հիմա կարևոր է, թե ինչ ուղղությամբ են շարժվում երկու երկրները, և որ իր կարծիքով` առաջին քայլերը լարվածության թուլացման համար արված են:

«ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի նկատմամբ թշնամական է եղել, և հասկանալի է, որ շատ մարդկանց համար ցավոտ հարց է` մենք չենք կարող մոռանալ անցյալը, սակայն մեր հայացքները պետք է ուղղված լինեն ապագային», — ասել է Ռուհանին` հավելելով, որ եթե ԱՄՆ-ն բարի կամք դրսևորի, ապա երկկողմ հարաբերություններն ապագայում կփոխվեն: