Հոկտեմբերի 15-16-ը Երևան քաղաքի «Միկա» մարզահամալիրում կկայանա ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 7-րդ հուշամրցաշարը:
Մրցաշարին մասնակցում են 1999/2000/2001 թվականներին ծնված ըմբիշներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից, Վրաստանից, Իրանից և Օսեթիայից:
Մրցաշարի օրակարգը.
15.10.2015 ժամը 10:00 մրցաշարի սկիզբ
15.10.2015 ժամը 16:00 բացման հանդիսավոր արարողություն
15.10.2015 ժամը 16:30 եզրափակիչ գոտեմարտեր
16.10.2015 ժամը 10:00 մեկնարկային գոտեմարտեր
16.10.2015 ժամը 15:00 եզրափակիչ գոտեմարտեր