Դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը սահմանել է 70,82 ռուբլիի մակարդակում. սա առավելագույն նիշն է Ռուսաստանում 1998թ. անցկացված դենոմինացիայից ի վեր: Այս մասին հաղորդում է Gazeta-ն:
Ռուբլին արժեզրկվում է նավթի համաշխարհային գների անկման համատեքստում:
Հատկանշական է, որ այսօր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը զգուշավորությամբ է մոտենում ռուբլիի փոխարժեքի տատանումներին: