տուն Լուրեր Ռուբլու արժեզրկման պատճառները. պարզաբանում է տնտեսագետը

Ռուբլու արժեզրկման պատճառները. պարզաբանում է տնտեսագետը

134
0

3

«Ռուսական ռուբլու արժեզրկման նշանները նկատելի էին դեռևս նախորդ տարվա երկրորդ կիսամյակից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետն առանձնացնում է հետևյալ հիմնական գործոնները, որոնք ազդում են ռուբլու արժեզրկման վրա.

Առաջին հերթին, ըստ նրա, կապիտալի արտահոսքն է. տարվա կտրվածքով ՌԴ-ից կարտահոսի ավելի քան 100 մլրդ դոլարի կապիտալ: Ընդ որում, հիմա կապիտալի արտահոսքի հիմնական մասը ռուսներինն է:

Ռուբլին արժեզրկվում է նաև այն հանգամանքով, որ ՌԴ-ն ունի 700 մլրդ դոլարի կորպորատիվ արտաքին պարտք:

Հաջորդ պատճառն, ըստ տնտեսագետի, նավթի գների անկումն է. վերջին տարվա ընթացքում սև ոսկու գինը նվազել է` 115 դոլարից հասնելով առավելագույնը 80 դոլարի:

«Այդ արժեզրկումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեր տնտեսությունը մեծապես կախված է ՌԴ տնտեսությունից: Պատժամիջոցները, որ կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, նպատակն ունեն ՌԴ-ին կրկին ֆինանսական կորուստներ հասցնելու, որպեսզի սպառնալիք չլինի ներկայիս տնտեսական կարգի վրա»,- ասաց բանախոսը: