Այսօր Մոսկվայի բորսայում դոլարը թանկացել է 24 կոպեկով՝ հասնելով 38,032 ռուբլու մեկ դոլարի դիմաց։ Այսպիսով, սահմանվել է փոխարժեքի նոր ռեկորդ։ Դոլարը երբեք այդքան չի արժեցել Մոսկվայի բորսայում։
Եվրոն թանկացել է 30 կոպեկով՝ հասնելով 48,78 ռուբլու շեմին։
Դոլարի և եվրոյի նման ամրապնդումը պայմանավորված է կիրառվող պատժամիջոցներով։ Ռուբլու արժեզրկումը մեծ հարված է հասցնում արտահանողներին։