Դերասանուհի Ռոզի Ավետիսովան երեկ՝ իր ծննդյան օրը, նշանվել է: Ինչպես araratnews.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին, որոշել էին դեկտեմբերին նշանվել, սակայն զբաղվածության պատճառով մտափոխվել են՝ որոշելով ծննդյան տարեդարձն ու նշանադրությունը համատեղել:
«Մեկ շաբաթ առաջ որոշեցինք, որ հենց ծննդյանս օրը նշանվենք, ներկա էին մեր ընտանքիները, ամենամոտ ընկերները»,- պատմեց Ռոզին ու հավելեց՝ օրվա ամենահետաքրքիր պահը նշանածի կազմակերպած անակնկալն էր:
«Շա՜տ ռոմանտիկ ընթրիք էր կազմակերպել և այնպես էր արել, որ ես այդ մասին չիմանամ: Մեծ դժվարությամբ էր կազմակերպել և ինձ համար դա ամենահիշարժան պահն էր. հյուրերը մեզ էին սպասում, իսկ նա ինձ իր անակնկալն էր մատուցում»,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանուհին: