տուն Լուրեր «Ռոստուրիզմը» ռուս զբոսաշրջիկներին որպես այլընտրանք առաջարկում է Հայաստանը

«Ռոստուրիզմը» ռուս զբոսաշրջիկներին որպես այլընտրանք առաջարկում է Հայաստանը

98
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան թռիչքներն արգելելու հրամանից հետո բոլոր զբոսաշրջային ընկերությունները ռուսաստանցի զբոսաշրջիկներին այլընտրանքային տարբերակներ են առաջարկում, գրում է Rusarminfo-ն:

Ռուսական տուրինդուստրայի միության նախագահ Իրինա Տյուրինան նշել է, որ որպես այլընտրանքային տարբերակ` ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստանը. «Վրաստան են գնում մթնոլորտի, համեղ սննդի և գինու համար, այդ ամենը կա նաև Հայաստանում: Այդ է պատճառը, որ շատերը իրենց տոմսերը փոխանակել են դեպի Հայաստան տոմսերով: Այս օրերին Հայաստանի հեղինակությունը բարձրացել է»:

Միաժամանակ, բազմաթիվ զբոսաշրջիկներ դեպի Երևան թռիչքով են ուղևորվում Վրաստան, քանի որ չեն ցանկանում փոխել նախապես ծրագրված հանգիստը: