տուն Լուրեր Ռոստոմյանի հումորն ու հայկական ֆուտբոլի տխուր վիճակը (տեսանյութ)

Ռոստոմյանի հումորն ու հայկական ֆուտբոլի տխուր վիճակը (տեսանյութ)

115
0

ՀՀ պետական բյուջեից սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հաջորդ տարի կհատկացվի 5.6 միլիարդ դրամ, ինչը 200 միլիոնով ավելի է, քան 2017 թվականի ցուցանիշն էր: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ի դեպ, այսօր վաղ առավոտից խորհրդարանում քննարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, եւ եթե առավոտյան նիստին պատգամավորներն ակտիվ էին եւ հարցեր էին ուղղում ինչպես գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, ապա օրվա երկրորդ կեսին արդեն բյուջեի քննարկումներին մեկ-երկու պատգամավոր էր մնացել:

Եվ երբ հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը զեկույցի համար հրավիրեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին, նա, նկատելով որ պատգամավորներ չկան, կատակեց. «Իհարկե, պատգամավորների ներկայությունից ես չեմ խուսափում, շատ լավ է, որ ներկա են»,- հեգնեց նախարարը: Նիստին ներկա երկու պատգամավորներն էլ հարցեր չունեին:

Ինչ վերաբերում է լրագրողների՝ հայկական ֆուտբոլի տխուր վիճակի մասին հարցերին, ապա Հրաչյա Ռոստոմյանը հրաժարվեց առհասարակ այդ թեմայով խոսել: