Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի եզրափակչում Թուրինի «Յուվենտուսին» հաղթելուց հետո փոխել է սանրվածքը:
«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը լուսանկարը տեղադրել է Ինստագրամի իր էջում և դիմել երկրպագուներին. «Ձեզ դո՞ւր է գալիս»:
Հիշեցնենք, որ եզրափակչում Ռոնալդուն դուբլ էր ձևակերպել, ինչպես նաև 5-րդ տարին անընդմեջ դարձել ՉԼ-ի լավագույն ռմբարկու: