Իրինա Շեյքի հետ մի քանի տարվա հարաբերությունները Քրիշտիանու Ռոնալդուի համար բավարար չեղան, որպեսզի նա մոդելին ամուսնության առաջարկություն անի: Բայց 21-ամյա մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ 4 ամսվա հարաբերությունները բավարար են իր կյանքը նրա հետ կապելու համար, հայտնում է Starslife-ը:
Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ 31-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է ամուսնանալ:
Ասում են՝ ամուսնանալ Քրիշտիանուին դրդել է մայրը. սովորաբար Մարիա Դոլորեշն անվստահությամբ է վերաբերվում որդու հարաբերություններին, բայց Ջորջինան բացառություն է: Հանդիսությունը, ենթադրաբար, տեղի կունենա 2018 թ. ամռանը:
Հիշեցնենք՝ Քրիշտիանուի և Ջորջինայի հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2016 թ. աշնանը: