տուն Սպորտ Ռոնալդուն կրկնեց Ռաուլի ռեկորդը

Ռոնալդուն կրկնեց Ռաուլի ռեկորդը

127
0

1443650898-991a48ee1500a17591bb786b6e090a1d-600x400

Երեկ Չեմպիոնների լիգայի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումը իսպանական «Ռեալ Մադրիդի» և շվեդական «Մալմյոյի» միջև, որն ավարտվեց 2:0 հաշվով իսպանացիների հաղթանակով, առանձնացավ ևս մեկ առիթով: Պորտուգալացի գերաստղ Քրիշթիանու Ռոնալդուն, ով խաղի ընթացքում աչքի ընկավ դուբլով, «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 500-ի և կրկնեց ակումբի լեգենդ Ռաուլի ռեկորդը: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Այն, որ թիմը հաղթել է, ամենակարևորն է, սակայն, պետք է ասեմ, որ երջանիկ եմ ռեկորդ սահմանելու կապակցությամբ` դառնալ պատմության ամենահզոր ակումբի`«Ռեալի» լավագույն ռմբարկուն: Շատ երջանիկ եմ և հպարտ. սա փառահեղ պահ է»,- ասել է պորտուգալացին: