«Սանտյագո Բեռնաբեուի գավաթի» խաղում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթանակ է տոնել «Գալաթասարայի» նկատմամբ: Մադրիդյան թիմի երկրորդ գոլի հեղինակ Մարսելոն հանդիպման ավարտից հետո հարցազրույց է տվել, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն և Խամես Ռոդրիգեսը ծամածռություններ են արել Մարսելոյի թիկունքում՝ կատակով միջամտելով թիմակցի հարցազրույցին: