Անգոլայի «Քաբուշքորփ» ակումբի նախագահ Բենտու Կանգամբան Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին հրավիրել է Անգոլա։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։
«Ոսկե գնդակի» դափնեկրին առաջարկել են մասնակցել բարեգործական միջոցառման, որի նպատակն է օգնել հաշմանդամ մարդկանց։ Հայտնի է, որ Ռոնալդուն համաձայնություն է տվել այս առաջարկին։
Անգոլա են հրավիրվել նաև այլ հայտնի ֆուտբոլիստներ։ 1999 թվականի և 2005 թվականի ոսկե գնդակի դափնեկիրներ Ռիվալդոյին և Ռոնալդինյոյին։