տուն Լուրեր Ռոնալդուն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ

Ռոնալդուն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ

92
0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ: Պարտուգալացին նաև մտադիր է իջեցնել պայմանագրի մեջ ներառված հրաժարագնի չափը:

«Սերուցքայինների» ղեկավարները չեն առաջարկում նոր պայմանագիր 32-ամյա ֆուտբոլիստին: Հարձակվողը նույնպես հրաժարվում է բանակցություններ սկսել մադրիդցիների հետ: Ներկա պահին Ռոնալդուի ներկայացուցիչները ցանկանում են համաձայնության գալ ակումբի ղեկավարների հետ, որպեսզի խաղացողի պայմանագրի մեջ առկա հրաժարագնի չափը նվազեցվի:

Eco Diaro-ն գրում է, որ Պորտուգալիայի հավաքականի ավագին դուր չի եկել Ֆլորենտինո Պերեսի խոսքերն այն մասին, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի համար «Ոսկե գնդակը» «Ռեալում» ստանալն ավելի հեշտ կլիներ: