տուն Լուրեր Ռոնալդուն 400-րդ գոլն է խփել «Ռեալի» կազմում

Ռոնալդուն 400-րդ գոլն է խփել «Ռեալի» կազմում

171
0

C-2YCNlXcAIr4yt

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ատլետիկոյի» հետ առաջին խաղում:

Հանդիպումը կայացավ Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվեց 3:0 հաշվով:

Այս կերպ, 32-ամյա Ռոնալդուն «Ռեալի» կազմում իր գոլերի թիվը հասցրեց 400-ի և շարունակում է մնալ ակումբի պատմության լավագույն  ռմբարկուն:

Հիշեցնենք՝ Կրիշտիանու Ռոնալդուն 2009 թվականին է տեղափոխվել «Ռեալ» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»: