Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնադուն «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ իր որդուն՝ Կրիշտիանո կրտսերին ծանոթացրել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Ցյուրիխում կայացած արարողության ժամանակ Ռոնալդուն, իր կարիերայում 3-րդ անգամ, ստացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Համացանցում հրապարակված տեսանյութում կարելի է նկատել, թե ինչպես է Ռոնալդուի տղան վազում դեպի մոտակայքով անցնող Մեսսին: Վերջինս ջերմորեն ողջունում է փոքրիկին։ Ռոնալդուն հայտարարել է, որ իր որդին միշտ դիտում է տեսանյութերը արգենտինացու մասնակցությամբ և խոսում նրա մասին: