«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ևս 3 տարով կերկարաձգի մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Sport Express-ը։
Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ. ամառ, իսկ նոր պայմանագրով պորտուգալացին արքայական ակումբում հանդես կգա մինչև 2021 թ.։
Ըստ նոր պայմանագրի՝ 31-ամյա ֆուտբոլիստը տարեկան 23 մլն եվրո աշխատավարձ կստանա։