տուն Լուրեր Ռոնալդու. ես ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն եմ

Ռոնալդու. ես ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն եմ

70
0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով երեկ արժանացավ իր 5-րդ «Ոսկե գնդակին», իրեն համարում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող.

«Ես լավագույնն եմ ֆուտբոլի պատմության մեջ: Հարգում եմ բոլորին, բայց երբեք չեմ տեսել մեկին, ով ավելի լավն է, քան ես: Միշտ մտածել եմ  այս ամենի մասին: Ոչ մի ֆուտբոլիստ չի կարող անել այն, ինչ ես: Չկա նաև ավելի կատարյալ խաղացող, քան ես: Ես լավ եմ խաղում երկու ոտքերով, գլխով, ֆիզիկապես ուժեղ եմ և կատարում են նաև գոլային փոխանցումներ: Կան մարդիկ, ովքեր նախընտրում են Նեյմարին կամ Մեսսիին, սակայն ավելի կատարյալ խաղացող այլևս չկա:

Ոչ մեկ չի նվաճել այսքան անհատական մրցանակներ, որքան ես: Խոսքը չի գնում միայն «Ոսկե գնդակի» մասին: Այս արդյունքները ինչ-որ բանի մասին են խսում: Սա միայն մարզասրահում աշխատելու արյդունք չէ, ինչպես կարծում են շատերը: Իմ հաջողությունների մեջ նաև այլ հանգամանքներ են աշխատել: Եթե ցանկանում ես միշտ լինել բարձրունքում, ապա պետք է յուրահատուկ տաղանդ ունենաս:

Ես նվաճել էի «Ոսկե գնդակը» մինչև Մեսսիի ստանալը: Այնուհետև նա 4 անգամ անընդմեջ նվաճեց այն: Չեմ թաքցնի. ես տխուր էի և զայրացած: Ես միշտ գնում էի մրցանակաբաշխության և պարտվում էի: Ինչ-որ պահի ես չէի էլ ցանկանում գնալ այնտեղ: Այնուհետև, իմ հարազատների շնորհիվ ես հասկացա, որ ֆուտբոլում քեզ գնահատելու են ցուցադրած արդյունքներով: Ես համբերատար աշխատեցի ու նվաճեցի ևս չորս «Ոսկե գնդակ»»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է «Goal»-ը: