Լեգենդար Rolling Stones խումբը պատրաստվում է համերգ տալ Կուբայի մայրաքաղաք Հավանայում: Ընդ որում` ինչպես հայտնում է BBC-ն, սա լինելու է 1959 թվականի հեղափոխությունից հետո ամենամեծ համերգը Ազատության կղզում:
Նշվում է, որ համերգը տեղի է ունենալու մարտի 25-ին` Ciudad Deportiva ստադիոնում: Մուտքը ազատ է լինելու:
Ներկա պահին լեգենդար երաժիշտները շրջագայություն են կատարում Լատինական Ամերիկայում: Նախատեսվում էր, որ տուրնեն պետք է ավարտվի մարտի 17-ին` Մեխիկոյում տեղի ունենալիք համերգով, սակայն որոշում է կայացվել այցելել նաեւ Հավանա:
Կուբայի իշխանությունները տարիներ շարունակ հետապնդել են ռոք երաժշտություն լսող երիտասարդներին` համարելով դա կապիտալիզմի ազդեցություն: