Արդեն տեղեկացրել ենք, որ Նյու Յորքի իր բնակարանում հայտնաբերվել է հայտնի դիզայներ Լորեն Սքոթի մարմինը, ով Rolling Stones խմբի մենակատար Միք Ջագերի ընկերուհին էր։
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Ավստրալիայում շրջագայությամբ գտնվող խումբը դադարեցնում է համերգների շարքը՝ աջակցություն հայտնելով խմբի անդամ Ջագերին։
Նախնական տեղեկություններով՝ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային զգեստներ տրամադրող Լորեն Սքոթը ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով։