տուն Քաղաքական Միջազգային Ռոդրիգո Դուտերտեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար անվանել է հիմար

Ռոդրիգո Դուտերտեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար անվանել է հիմար

73
0

640_ZZZ_100716_duterte_butuan_2016_10_07_17_38_21Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեինին անվանել է հիմար։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հանձնակատարը Ֆիլիպինյան իշխանություններին առաջարկեց հետաքննել երկրի առաջնորդի գործողությունները.

«Այդ տղան կա՛մ կատակասեր է, կա՛մ հիմար։ Դուք՝ ՄԱԿ-ի պաշտոնյաներդ, նստում եք ձեր նստատեղերին, և մենք վճարում ենք ձեր աշխատավարձերը։ Դու՝ հիմա՛ր, ինձ մի՛ ասա, թե ես ինչ անեմ։ Ո՞վ է քեզ տվել նման իրավունք»։

Դեկտեմբերի 2-ին Զեյդ Ռաադ ալ-Հուսեինը կոչ է արել հետաքննել Դուտերտեի գործողությունները, ով խոստովանել էր, որ անձամբ է մասնակցել հանցագործների սպանություններին։